HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի անորակ կառուցապատման հետեւանքով նախագահի բարձր հովանու ներքո կառուցված շենքը կամաց-կամաց«քանդվում» է

«Հետքը» էլեկտրոնային փոտով նամակ է ստացել Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի բնակիչ Հովհաննես Թորոյանից 

«Ստորեւ Ձեզ եմ ներկայացնում ըստ էության արտակարգ իրավիճակի պատճառ դարձած մի իրավիճակի պատմություն: Նշեմ, որ սույնի մասին էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով արդեն իսկ տեղեկացրել եմ 
- ՀՀ նախագահին
- արտակարգ իրավիճակների նախարարությանը
- սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը
- քաղաքաշինության նախարարությայնը
- քաղաքապետարանին
- մարդու իրավունքների պաշտպանին
- ԵՊՀ շրջանավարտների միավորմանը
- այլ շահագրգիռ ատյանների
Խնդրում եմ Ձեզ տարածել այն, որ 
1. կարողանանք հասնել բնակիչների կյանքին սպառնացող վտանգի վերացմանը
2. համաքաղաքացիներին տեղեկացնենք, որ Գլենդել Հիլզ-ի կառուցած շենքերի կողքով քայլելիս զգույշ լինեն
3. ստեղծենք օրինակելի նախադեպ, որ համախմբվելով հնարավոր է պաշտպանել սեփական ու հասարակական շահը

Պոկվող և «գահավիժող» երեսպատման սալիկների ձայները Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչների համար գնալով սովորական են դառնում: Բարեբախտաբար, բակում տեղի ունեցող «ռմբակոծությունից» ԴԵՌԵՎՍ տուժում են միայն ավտոմեքենաները, սակայն զարհուրելին այն է, որ դժբախտ պատահարից լրջորեն կարող են վնասվել ոչ միայն շենք մտնող անցորդները, այլ առաջին հերթին անմիջապես շենքի բակում խաղացող երեխաները: Մանավանդ որ, ինչպես տեղեկացրին բնակիչները, օրեր առաջ ապրել են նման սարսափ, երբ իրենց աչքի առաջ մի խոշոր սալիկ պայթել է իրենց խաղով զբաղված երեխաների կողքին:
 
Իհարկե, քիչ է ասել, որ իրավիճակն առավել քան մտահոգիչ է: Տարբեր մարմին­ներ, ինչպես նաեւ մի շարք բնակիչներ, տեղեկացրել են «Գլենդել Հիլզ»-ին երևույթի վտանգավորության մասին, սակայն կա՛մ «Գլենդելյան բարձրունքներն» են շատ բարձր եւ պատասխանատուներին լսելի չէ շարքային քաղաքացու ձայնը, կա՛մ էլ լրացուցիչ տնտեսական շահերի բացակայությունն ընկերության սոցիալական պատասխանատ­վությունը Մարինյան իջվածքի մակարդակին է հավասարեցրել:  
Այսպես թե այնպես, քայլեր չձեռնարկվեցին, ինչը հատկապես ցավալի է, քանի որ շենքը կառուցվել է երկրի Նախագահի բարձր հովանու ներքո եւ դրա մասին զանգվածային լրատ­վության միջոցներով խոսվել է բազմիցս՝ երիտասարդ դասախոսներին բնակարանով ապահովելու պետական ծրագրի շրջանակներում, իսկ ներկայումս շենքը վտանգ է ներկայացնում նույն այդ երիտասարդ դասախոսների ու նրանց երեխաների համար:
Ու եթե շենքի բացման արարողությանը մասնակցել է անձամբ Նախագահը, դրանով կարևորել ծրագրի գործարկումը և հաստատել երկրի ղեկավարության ուշադրությունը երիտասարդ դասախոսների բնակկենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ, ցանկալի կլիներ, որ այս պահին եւս երկրի ղեկավարը բնակիչների կողքին լիներ եւ իր լծակներով ստիպեր անբարեխիղճ կապալառուին վերացնել անփութության հետեւանքները:
Հետաքրքիր է, որ ավտոմեքենայի վերջին միջադեպի հետ կապված՝ «Գլենդել Հիլզ» ընկերությանը ներկայացված բանավոր պահանջին ի պատասխան՝ նրանց կողմից առաջարկվել է պարզապես 60 000 դրամ փոխհատուցում՝ առանց նույնիսկ գնահատելու վնասը (որը գրեթե 2 անգամ ավելի է):  
Հուսանք, որ աղետի գոտու շինարարության հիմնական մասը կատարած ընկերության բարոյական չափանիշներն այնտեղ ավելի բարձր են եղել, եւ մեր հայրենակիցները կարող են ավելի հանգիստ ելումուտ անել իրենց տներ: Չնայած լսելով մայրաքաղաքում «Գլենդել Հիլզ»-ի կառուցած այլ շենքերի բնակիչների բողոքն իրենք բակերում եւս տեղի ունեցող «ռմբակոծության» մասին՝ ենթադրում ես, որ հույսերն ամենայն հավանականությամբ անհիմն են…»

Մեկնաբանություններ (1)

ААА
մի անեկդոտ կա, շատ բնորոշ է իրավիճակին.... Встречаются два друга. Один весёлый, а другой грустный. Весёлый у грустного спрашивает: - Ну что? Как жизнь? - Да хреново всё - жена пилит, дети не радуют, на работе завал, начальник постоянно достаёт... А у тебя как? - А у меня всё отлично! Слона вот себе купил. Так жена не нарадуется - он дома прибирается, в магазин за продуктами ходит, с детьми играет. Да и мне по работе помогает. В общем не жизнь, а сказка! Грустный начинает: - Слушай, продай его мне, а? - Да ты что! Слон такой замечательный - не продам! - Ну продай. У тебя же и так всё хорошо, а мне слон сейчас позарез нужен! - Даже не упрашивай. - Я тебя как друга прошу. Выручай... - Ну хорошо - только ради нашей дружбы. Продал. Через две недели снова встречаются. Тот, что слона купил весь такой потрёпаный - волосы торчком, под глазами синяки, одежда вся мятая: - Зачем ты мне его продал! У меня всё ещё хуже стало! Этот слон всю квартиру разгромил, везде нагадил. Жена от меня ушла и детей забрала. Соседи жалуются. Я постоянно не высыпаюсь, на работу опаздываю - начальник уже уволить грозится. Я по уши в дерьме! Друг, похлапывая его по плечу: - Э-э-э приятель, с таким настроем ты слона не продашь. Հիմա ասածս որն ա... մի բողոքեք Ձեր շենքից, թե չէ ոչ-ոքի չեք կարողանա վաճառել...)))))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter