ԱԱԾ-ն առգրավել է 90 կգ «հերոին»
Ազգային անվտանգության ծառայության մարմինների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեկ կասեցվել է թմրամիջոցների խոշոր խմբաքանակի արտահանման փորձ:
«Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր արտասահմանյան երկրից ՀՀ ներմուծած և Դանիա ու Հոլանդիա հետագա արտահանման ենթակա կենցաղային սարքավորումների զննման արդյունքում նրանց մեջ հարմարեցված հատուկ թաքստոցներում հայտնաբերվել է 90 կգ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրանյութ:
«Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ: Նախաքննությունը կատարում է ԱԱԾ քննչական վարչությունը»,- հաղորդում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել