Փորձել են խլել ՔՀԻ դիտորդի հեռախոսը
hra.am-ը հայտնում է, որ Ավանի թիվ 01 ընտրատեղամասում Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդը հեռախոսով նկարահանել է, թե ինչպես է մի տղամարդ ընտրողներին ուղեկցում տեղամաս։ Այդ մարդը, նկատելով, որ իրեն նկարում են, մոտեցել է դիտորդին և փորձել ձեռքից խլել հեռախոսը։ Միջադեպը եղել է ժամը 13։20-ի սահմաններում։ Դիտորդը պարզել է, որ այդ անձը Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանն է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել