HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կանայք ընտրողներին բերում են տեղամասեր եւ ուղղորդում նրանց

Շենգավիթի թիվ 52 դպրոցում տեղակայված է 3 ընտրատեղամաս՝ թիվ 12/15, 15/16 եւ 15/17:

Թիվ 12/15 ընտրատեղամասում ընտրողներից մեկն այնքան է հուզվել, որ քվեարկած քվեաթերթիկը թողել է քվեախցում եւ հեռացել: Նրան մի կերպ հետ են բերել, որպեսզի քվեաթերթիկը դնի ծրարի մեջ եւ գցի քվեատուփը:

82-ամյա ընտրողներից մեկն էլ փորձել է պրովոկացիա անել՝ բղավելով, թե ՀՀԿ-ին է ընտրում: Դպրոցի բակում հավաքված են մի քանի երիտասարդներ, ովքեր ուղղորդում են ընտրողներին:

«Կին կա, որը ոնց որ տուրիստական գործակալության գիդ լինի: Ապացույցները կան, լուսանկարել եմ: Նա կարմիր վերնաշապիկ էր հագել, ցուցակը ձեռքին ընտրողներին հավաքել էր իր շուրջը եւ ուղղորդում էր»,-«Հետքին» տեղեկացրեց «Civilnet»-ի դիտորդ Աննա Դավթյանը:

Դիտորդը կատարվածի մասին տեղեկացրել է հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Արթուր Մովսիսյանին: Վերջինս «Հետքին» տեղեկացրեց, որ դիտորդի տեղեկացնելուց հետո ինքը ոստիկանների հետ դուրս է եկել բակ, սակայն այնտեղ մարդ չի եղել:

«Ես նկարն եմ տեսել ու անմիջապես դուրս եմ եկել: Եթե նման բաներ տեսնում եք, շուտ ասեք»,-դիմելով դիտորդին՝ ասաց հանձնաժողովի նախագահը:

Մեր այցելության ժամանակ, թեեւ «կարմիր վերնաշապիկով» կնոջը չտեսանք, սակայն նրան փոխարինելու էին եկել 2-3 այլ քաղաքացի, որոնցից մեկը դարձյալ կին էր: Վերջինս անընդհատ տեղաշարժվում էր եւ խուսափում մեր թղթակցի հետ հանդիպումից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter