«Պլյուսների» թղթեր են շրջանառվում
Խարբերդի 12/34 ընտրատեղամասում ժամը 17-ի դրությամբ 1414 ընտրողից արդեն ընտրել է 780-ը: Մարդիկ ակտիվ են, նրանց բերում են 64 համարի երթուղայինի գազելներով, ինչի մասին արձանագրություն է կազմվել:
Ընտրատեղամասի շուրջ խմբվածների թիվը նվազել է, սակայն թաղային հեղինակությունները դիմավորում եւ ճանապարհում են ընտրողներին: Կան տաքսիներ և այլ մեքենաներ:
Ստորագրությունների և «պլյուսների» թղթեր են շրջանառվում ՀՀԿ-ի ներկայացուցիչների մոտ: Մարդիկ ընտրելուց հետո գալիս են, ստորագրում, որ ընտրել են:
Տեսանյութը «Հետքը» կներկայացնի ավելի ուշ:
Հարություն Ծատրյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել