Ընտրում են եւ մոտենում ՀՀԿ ներկայացուցչին
Արաբկիրի 4/31 ընտրատեղամասում 1416 ընտրողից ընտրությանը մասնակցել է մոտ 700 ընտրող: Ինչպես տեղեկացնում է «Հետքի» թղթակիցը, ընտրությունը համեմատաբար ավելի պասիվ է:
Այստեղ ընտրողներից մեկը եկել է ընտրատեղամաս եւ քվեարկել իր ծնողի փոխարեն: Այս տեղամասում տարեց ծնողների հետ քվեախուց մտած երիտասարդները վերջում մոտենում են ՀՀԿ ներկայացուցիչ Էդգար Մկրտչյանին եւ նրա հետ կարճատեւ զրույց ունենալուց հետո լքում տարածքը:
Արտակ Խուլյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել