Բարեկամներին օգնողները շատացել են
«Այսօր մի հետաքրքիր փաստ եմ արձանագրում. բավականին շատ են այն մարդիկ, ովքեր գրանցվում են բարեկամներին օգնելու համար»,- ասաց Աջափնյակ համայնքի Շինարարների 23 Ա փողոցի 6\08 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Մարիամ Հակոբյանը:
Այս պահի տվյալներով քարտուղարուհին գրանցել է քսանյոթ անձնագիր, որոնց տերերը օգնել են հարազատներին ընտրության հարցում: Այնուամենայինիվ, մի բան պարզ չէ. հարազատ ներկայացողները արդյոք իսկապես հարազա՞տ են, թե՞ կուսակցությունների կողմից ուղարկված «հարազատներ»:
Տիգրան Դավուդյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել