HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոստովանել է, որ ինքն է գողացել փողը

Հուլիսի 1-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ հունիսի 30-ի ժամը 22.00-ից մինչև հուլիսի 1-ի ժամը 04.30-ն ընկած ժամանակահատվածում, բաց պատուհանից մուտք գործելով Շինարարների փողոցի 3-րդ հարկի բնակարաններից մեկը, կոտրել են հյուրասենյակում գտնվող պահարանն ու գողացել 125.000 դրամ:

Ոստիկանության ծառայողները նույն օրը` ժամը 10.30-ին, հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գևորգ Չ.-ին, որը խոստավանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Գևորգ Չ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter