HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20 տարի առաջ մահացած մարդն ընտրացուցակներում

Քիչ առաջ 4/14 ընտրատեղամասում 70-ամյա քաղաքացի Էմմա Բոռնուսուզյանը հայտնաբերել է, որ 20 տարի առաջ մահացած իր հարեւան Հրաչյա Վարազդատի Իվանյանի անունը առկա է ընտրացուցակներում: Մեզ հետ զրույցում Էմմա Բուռնուսուզյանը նշեց, որ Հրաչյա Իվանյանի հարազատները վաճառել են բնակարանը եւ գնացել:

Տեղամասի հանձնաժողովի նախագահ Արմեն Սիմոնյանը «Հետք»-ին հայտնեց, որ դեպքի առնչությամբ արձանագրություն չի կազմվել. «Մահվան վկայական ցույց չեն տվել եւ նա ոչ թե իր բարեկամն է, այլ հարեւանը, մենք ինչպե՞ս համոզված լինենք, որ այդ մարդը մահացած է»:

Հովհաննես Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter