HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ անդամ. «Թաղային ընտրություններ էին իրականացվում»

Շինարարների 123ա թիվ 153 դպրոցի 6/09 տեղամասում, 19:00-ի տվյալների համաձայն, 1094 քաղաքացի ներկայացել է ընտրության: Հանձնաժողովի քարտուղար, ՀԱԿ անդամ Գոհար Սարոյանի դիտարկմամբ՝ ընտրողների մեծ թիվը հատկապես ակտիվ է եղել օրվա առաջին կեսին:

Անդրադառնալով տեղամասում ընտրախախտումների առկայությանը՝ Գոհար Սայադյանը նշեց. «Խախտումներն այսպես կարելի է բնորոշել. վաղ առավոտից, երբ տեղամասը բացվեց, մարդիկ ներկայանում էին ընտրության շարքերով, ինչպես արվում է սովորաբար: Այսինքն՝ գալիս են ոչ թե առանձին-առանձին, այլ փողոց-փողոց, կարելի է ասել՝ «բերում էին» մարդկանց, և յուրաքանչյուր կուսակցության վստահված անձ արդեն տեղյակ էր, թե ինչքան ձայներ է տվյալ կուսակցությունը հավաքել:

Այսպիսի դրսևորումները, իմ դիտարկմամբ, շատ ակնհայտ էին Հանրապետական կուսակցության պարագայում, որի վստահված անձը շատ դեպքերում ուղղորդում է քաղաքացիներին, հատկապես որ նա տեղի բնակչությանը շատ լավ է ճանաչում...թաղային ընտրություններ էին իրականացվում»:

 

Լիլիթ Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter