Հանձնաժողովի նախագահ. «Հանգիստ աշխատելը դժվար էր»
Ժամը 19-ի դրությամբ Խարբերդի 12/37 տեղամասում արդեն ավելի քան 850 ընտրողներ մասնակցել են ընտրության: Այս ընթացքում բավականին ուշագրավ դեպք տեղի ունեցավ. մի ընտրող ներկայացել էր և վստահեցնում էր, որ ինքը չի մասնակցել ընտրությանը, թեև նրա անվան դիմաց արդեն ստորագրել էին: Չէր համապատասխանում անձնագրի սերիան միայն: Հանձնաժողովի նախագահ Սուրեն Մարտիրոսյանի թույլտվությամբ և տարածքային ընտրական հանձնաժողովի իմացությամբ թույլ տրվեց քաղաքացուն քվեարկել:
Թե ինչու էր նման բացթողում տեղի ունեցել, Ս. Մարտիրոսյանը մեկնաբանեց՝ մեկ այլ քաղաքացի 2 անգամ էր ստորագրել, նրա անձնագրի սերիան ևս 2 անգամ էր նշվել: «Զուտ լարվածության արդյունք է սա. առավոտյան կուտակումն, իրոք, շատ էր և հանգիստ աշխատելը դժվար էր»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Ընտրատեղամասն արդեն փակվել է:
Հարություն Ծատրյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել