HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձի դեպքի առթիվ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ թիվ 7/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը:

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Սերյոժա Սերոբյանը փորձել է թիվ 7/18 ընտրատեղամասում մասնակցել Երևան քաղաքի ավագանու ընտրություններին եւ քվեարկել այլ անձի փոխարեն, ինչը կանխվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից։ Վերջինս նկատել է, որ Սերոբյանն արդեն իսկ մեկ անգամ մասնակցել է քվեարկությանը, քանի որ անձնագրում առկա է եղել համապատասխան դրոշմակնիքը ու թույլ չի տվել, որ քվեաթերթիկը գցի քվեատուփի մեջ։ Ավելին, անձնագրի զննությամբ պարզվել է, որ Ս.Սերոբյանն ընդհանրապես իրավունք չուներ մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին, քանի   որ  հաշվառված է եւ բնակվում է Արագածոտն մարզի Ոսկեվազ գյուղում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ եւ 34-153-րդ հոդվածների հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter