HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վալիկոն ձերբակալվել է, իսկ տուժողի անձը պարզվում է

Հուլիսի 1-ին` ժամը 19.45-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում դանակահարված մարդ կա:
Նույն օրը, ժամը 20.25-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի կտրած ծակած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ին, Գյուլբենկյան փողոցի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, նշված անձին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 1944 թ. ծնված Վալիկո Գ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու ուղղությամբ: Վալիկո Գ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter