HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

11/30-ում շատ էին «օգնության կարիք» ունեցող ընտրողները

Բագրատունյաց 23 հասցեի թիվ 74 դպրոցում տեղակայված 11/30 ընտրատեղամասում քվեարկության ընթացքի մասին հանձնաժողովի նախագահ Արսեն Մկրտչյանից կարծիք հարցրին տեղամասը փակելուց առաջ: Նախագահը հայտնեց, որ ոչ մի լուրջ խախտում չի արձանագրվել: Հիմնականում ընտրողները անտեղյակ էին կարգից, այդ իսկ պատճառով որոշ թերություններ եղան:

Նախագահը այս ընտրություններից ոչ գոհ է, ոչ` դժգոհ. «Մյուս ընտրությունների համեմատ` այս մեկը ավելի հանգիստ անցավ»: Այն մասին, թե արդյոք նկատել է կուտակումներ տեղամասի մոտ, հանձնաժողովի նախագահն ասաց, որ նկատել է, բայց մինչ գնացել է մեքենաների մոտ, արդեն գնացել են: Հարցրինք, թե կուտակումներն ինչի պատճառով էին, հանձնաժողովի նախագահն ասաց, որ քվեարկողներին գումար էին տալիս:

Խոսեցինք նաև կարմիր գրիչների մասին, քանի որ եղել էին մարդիկ, ովքեր իրենց իսկ գրիչներով էին ներս մտել: Հանձնաժողովի նախագահի ասելով` դա չի համարվում օրենքի խախտում, և ընտրողը կարող է իր հետ բերել գրիչ: «Ամեն դեպքում, մենք փորձեցինք կանխել»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Այն հարցին, թե արդյոք նկատե՞լ է, որ այսօր շատերը «օգնության կարիք» ունեին, չնայած իրենք էլ կարող էին քվեարկել, հանձնաժողովի նախագահը պատասխանեց.

«Այո, հիմնականում այնպիսի մարդիկ էին օգնության կարիք զգում, որ, իրոք, չունեին, նրանք կարողանում էին ստորագրել: Երբ մտնում էին քվեախցիկ, մեկ ասում էին, թե իրենց օգնող է պետք, մեկ ասում էին` պետք չի: Այն հարցին, թե արդյոք օգնողները քվեարկողի բարեկամը կամ ծանոթն էր, հանձնաժողովի նախագահն ասաց, որ դա օրենքի խախտում չի, եղել է դեպք, բայց կանխվել է. «Նորից եմ կրկնում` դա օրենքով թույլատրվում է»:

Ընտրությանը այս տեղամասում մասնակցել է 1043 ընտրող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter