HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քվեարկություն մեկ այլ անձի փոխարեն

Արդեն փակվել են բոլոր  ընտրատեղամասերը: Շենգավիթի 11/12  տեղամասի  հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Նիկոյանի խոսքերով՝ ընտրողների ակտիվ մասնակցություն է գրանցվել. «1965 ընտրողներից  վերջնական տվյալներով  ընտրությանը մասնակցել են 914 ընտրող: Ընտրությունների արդյունքը կարող ենք համարել լավ: Ոչ մի արտառոց դեպք  չի գրանցվել, ամեն ինչ խաղաղ պայմաններում է անցել»,- վստահեցրեց հանձնաժողովի նախագահը: Սակայն պետք է նշենք, որ որոշ խախտումներ տեղամասում, այնուամենայնիվ, գրանցվել էին, որոնց վերաբերյալ վերջինս նշեց, որ ուրիշ տեղամասերում ավելի արտառոց դեպքեր են գրանցվում, իսկ այդ մանր դեպքերը բնական է:

Ֆրունզեի փ. 6/1 բն. 34 հասցեում գրանցված 1933 թվականին ծնված Լիդա  Ռուբենի Բաբաջանյանի փոխարեն  քվեարկել է թոռնուհին՝ 1987թ. ծնված Լիդա  Ալբերտի Բաբաջանյանը՝ առանց տատիկի իմացության:

Հանձնաժողովի անդամ Սուսաննա Ասոյանի խոսքերով ինքը ստուգել է՝ անուն, ազգանունը համընկել է. «Հայրանունը և ծննդյան թիվը չեմ նայել: Անձնագրով անուն, ազգանունը համընկնում էր՝ ստորագրեցի»: Իսկ թե արդյունքում ինչ է լինելու, թե՛ Սուսաննա Ասոյանը, թե՛ հանձնաժողովի նախագահը վստահեցրին, որ քաղաքացին գալու է թոռնուհու հետ, որպեսզի պարզաբանեն: Սակայն ընտրատեղամասն արդեն փակվել է, վերջիններս այդպես էլ չներկայացան:

Խոսեցինք ՀԱԿ վստահված անձ Արամ Ավետիսյանի հետ, ով վստահեցրեց, որ ամեն ինչ նորմալ է անցել «Որևէ էական խախտում չի գրանցվել: Մանր-մունր թյուրիմացություններ եղել են, սակայն դրանք հարթվել են»:

Արդեն սկսվել է ընտրությունների ամփոփման վերջնական գործընթացը:

Ելենա Թորոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter