HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծեծել եւ կողոպտել են Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետին ու նրա որդիներին

Այսօր առավոտյան՝ ժամը 5:30-ի սահմաններում, երեք հոգի` զինված եւ դիմակավորված, մտել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Նոյ թաղամասի 72 տուն, որը պատկանում է վարչական շրջանի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանին: Տանը եղել են տանտերը, նրա երկու որդիները եւ մայրը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոխանցելով դեպքի վայրում հավաքվածների պատմածները, հայտնում է, որ «հյուրերը» Գրիգորյանին եւ նրա երկու որդիներին` Անդրանիկին եւ Երվանդին, դաժան ծեծի են ենթարկել, ապա իրենց հետ տարել են տանը գտնվող չհրկիզվող պահարանը, ոսկյա զարդեր, առեւանգել են նաեւ «BMW X5» մակնիշի 01 ՏՕ 009 համարանիշի ավտոմեքենան:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Աշոտ Միրիջանյանը, Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանապետ Լեւոն Յազիչյանը, նրա օպերգծով տեղակալ Գոքոր Կարապետյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի պետ Սաշիկ Սարդարյանը, ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները:

Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի հատկանիշներով: Նախկին թաղապետին եւ նրա որդիներին տրվել է դատաբժշկի ուղեգիր, ձեռնարկվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ` հայտնաբերելու ավազակային հարձակում կատարած անձանց եւ առեւանգված ավտոմեքենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter