HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարուսելային» քվեարկությու՞ն

 

Քիչ առաջ Դավիթաշենի 5/1 ընտրատեղամասում` քվեաթերթիկները հաշվելիս, սահմանված նմուշի ծրարից սահմանված ձեւանմուշի քվեաթերթիկի փոխարեն դուրս բերվեց մաքուր թուղթ: Հանձնաժողովի քարտուղար Ամալյա Բաղդասարյանը կազմեց արձանագրություն, որում, մասնավորապես ասվում է. «Քվեաթերթիկից դուրս է բերվել սահմանված նմուշի ծրար, որի մեջ ընտրաթերթիկի փոխարեն հայտնաբերվել է մաքուր սպիտակ թուղթ` քվեաթերթիկի չափսերով»: 
«Հայտնաբերված մեկ սպիտակ թուղթն արդեն իսկ «կարուսելի» արդյունք է: Դա նշանակում է, որ հնարավոր է՝ մարդկանց մի ամբողջ բազմություն հենց «կարուսելով» է քվեարկել»,- ասում է հանձնաժողովի անդամ, «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչ Կարինե Ղազարյանը:
«Ես չեմ պատկերացնում, թե էլ ինչ կարելի է անել, բացի արձանագրություն կազմելը»,- հավելում է հանձնաժողովի քարտուղար Ամալյա Բաղդասարյանը:

 

Ֆենյա Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter