HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրախախտումների դեպքերով ոստիկանության կատարած քննությունները

Երևանի ավագանու ընտրությունների  քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանությունում կատարված քննությունների վերաբերյալ (06.05.2013 թ. ժամը 14:30-ի դրությամբ) 

 

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 143 դեպք:

ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» է ստացվել 5 ահազանգ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Թեժ գիծ»՝ 54 ահազանգ: 

 Նշված դեպքերից`

- ընտրակաշառք – 40,

- ոչ սահմանված կարգով քվեարկելը – 1,

- ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը – 16,

- ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը – 13,

- մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելը – 22,

- թեկնածուի վստահված անձի, դիտորդի, լրագրողների, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը – 18,

- քվեարկության գաղտնիությունը խախտելը – 6

- այլ խախտումներ /ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղա­մա­սում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ կուտակումներ, ընտրողների փոխադրում և այլ խախտումներ/ - 27: 

Ահազանգերը ստացվել են`

- ՀՅԴ – 11,

- «Բարև Երևան» դաշինք, «Ժառանգություն» – 12,

- «Հայ Ազգային Կոնգրես» – 6,

- «Օրինաց երկիր» – 1,

- «ԲՀԿ»- 2,

- Այլ աղբյուր /ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ և քաղաքացիներ/ - 111: 

Ըստ տարածքների`

Կենտրոն –   5 դեպք,

Մալաթիա – 34 դեպք,

Արաբկիր –  28 դեպք,

Քանաքեռ –  18 դեպք,

Շենգավիթ –   16 դեպք,

Նոր Նորք  -    9 դեպք,

Էրեբունի   -     7 դեպք,

Մաշտոց    -     26 դեպք: 

Հիշյալ դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ:

 4 դեպքերով հարուցվել են քրեական գործեր` 2-ը ոստիկանության Մալաթիայի, 1-ական՝ ոստիկանության Շենգավիթի և Արաբկիրի քննչական բաժիններում` ՀՀ քրեական օրեսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով /կրկնակի քվեարկության փորձ/:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter