HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. բոլոր օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության

Մայիսի 5-ի գիշերը, Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններից հետո,  մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել են հրավառություններ, ինչի հետևանքով խախտվել է  բնակիչների հանգիստն ու անդորրը:

Մայիսի 6-ի դրությամբ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով`  վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համակեցության կանոնները խախտած 16 անձանց նկատմամբ:

Վարչական պատասխանատվության են ենթարկվել 2 անձ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում, 2-ը՝ Արաբկիրի, 3-ը՝ Նոր Նորքի և Ավանի, 2-ը՝ Շենգավիթի, 3-ը՝ Մալաթիա-Սեբաստիա, 2-ը՝ Աջափնյակ-Դավթաշեն և 2-ը Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջաններում հրավառություն իրականացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter