HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փլուզում` Գետափ-Մարտունի ճանապարհահատվածում

2013 թվականի մայիսի 5-ին Սելիմի լեռնանցքով անցող Գետափ-Մարտունի ճանապարահի Քարագլուխ գյուղի մոտակայքում Ճանապարհը փլուզվել է: Այսօր Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է վթարային հատված:

Մարզպետը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ճանապարհի քանդման պատճառի վերջնական փորձագիտական եզրակացություն դեռ իրեն չեն ներկայացրել, սակայն, ըստ նախնական վարկածի, սողանքի հիմնական պատճառը հողի մեջ ներծծված ջրերի հոսքն է:

Հարցին, թե որքան կարժենա վնասվաճ հատվածի վերանորոգումը, Է. Ղազարյանը նշեց, թե արժեքը կախված կլինի նախագծից: «Այսօր ժամանել են նախագծողները, որոնք նախագիծը մշակելուց հետո կկազմեն նաեւ նախահաշիվ: Այդ մասին ես Ձեզ կարող եմ հայտնել նագածիծը մշակելուց հետո»,-նշեց Էդգար Ղազարյանը:

Նրա փոխանցմամբ` մարզում փլուզման վտանգ ներկայացնող ակտիվ գոտիներ չկան: Կան հանրապետության մասշտաբով ընդհանուր սողանքային տարածքներ, որոնց վերաբերյալ գոյություն ունի առանձին քարտեզ:

Նշենք, որ նախորդ տարիներին ճանապարհային փլուզումներ եղել են Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհին, ինչպես նաեւ Շատին գյուղով անցնող ճանապարհին:

Մարզպետի փոխանցմամբ` Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների ջանքերով մի քանի ժամվա ընթացքում ճանապարահը մաքրվել է հողածածկույթից, ինչի արդյունքում այն դարձել է երթեւեկելի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter