HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է 2013-2014թթ. ՀԿՀ կրթաթոշակային ծրագիրը

Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2013-2014թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում սովորող 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ: Բացառություն են կազմում այն ուսանողները, որոնց մասնագիտությունը, ըստ ՀՀ կառավարության՝ ՀՀ բուհերի առկա ուսուցման 2013/2014 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների հաստատած ցանկի համապատասխան կոդավորման, դուրս է մնացել ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի մասագիտությունների ցանկից։ 

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3.7, 15 կամ 74 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի հայտը:
Մանրամասները՝ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter