HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». տեսնես ո՞ւմ կամակատարն էր

Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել է, թե ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը պաշտոնանկ է արվել, որովհետև չի կարողացել լուծել իր առջև դրված խնդիրը: «Այդ ծառայությունը չի կարող լինել կամակատար»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«ՉԻ» - Մեր ջերմ ողջույնները գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Որքան հասկանում ենք, եթե Սերժ Սարգսյանը դժգոհ է, որ Անդրանիկ Միրզոյանը կամակատար է եղել, նշանակում է՝ ոչ թե իր կամակատարն է եղել, այլ մեկ ուրիշի: Իսկ այդ «մեկ ուրիշը» կարող էր միայն Աղվան Հովսեփյանը լինել:

Մյուս կողմից էլ հասկանալի է, որ Աղվան Հովսեփյանն ապօրինաբար է իր կամքը թելադրել ՀՔԾ պետին, որովհետև օրենքով ՀՔԾ-ն անկախ և ինքնուրույն մարմին է: Մի խոսքով, Աղվան Հովսեփյանի գործերն ակնհայտորեն լավ չեն, և մեծ է հավանականությունը, որ մի քանի ամիս անց նա կզբաղվի բացառապես եկեղեցաշինությամբ և շուրջպարով:

Իսկ ՀՔԾ նոր պետը, հուսանք, դասեր կքաղի իր նախորդի անփառունակ ճակատագրից և կլինի բացառապես Սերժ Սարգսյանի կամակատարը: Այդպես ավելի ապահով կլինի և համակարգի վերահսկելիության, և ֆինանսական հոսքերի թափանցիկության ապահովման տեսանկյունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter