
«Հրապարակ». կառավարության կազմում ոչ մի փոփոխություն չի լինելու
Այսօր՝ երեկոյան՝ ժամը 6-ին, տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստը, որին կհաջորդի խորհրդի նիստը: Ինչպես և կանխատեսել էր «Հրապարակը», օրակարգում նոր կառավարության, իսկ ավելի ճշգրիտ՝ հին կառավարության նշանակման հարցն է: Խոսակցությունները, որ երկու նախարար կկորցնի իր պորտֆելը, տեղի կունենան որոշ կառուցվածքային փոփոխություններ, մարկտվենյան էին և չափազանցված:
Եթե մինչ այս Սերժ Սարգսյանը «դանդաղ էր շտապում», ավագանու ընտրություններից հետո ընդհանրապես չի շտապում. կառավարության կազմում ոչ մի փոփոխություն չի լինելու. չի փոխվելու անգամ «Բուլկին»՝ բնապահպանության երկարամյա նախարար Արամ Հարությունյանը:
Իրենց պոստերում «մումիաներին» պահակություն է անելու ՄԱԿ-ի Գուրգեն Արսենյանի «Հասոն»՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԲՀԿ-ի «մնացորդներին» է հսկելու սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Մեկնաբանել