«Ժողովուրդ». Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկության պատճառը եղել է Գևորգ Կոստանյանը
«Ժողովուրդ»-ի՝ ՀՀ գլխավոր դատախազությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավար Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկության պատճառը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գևորգ Կոստանյանը:
Գ.Կոստանյանը Սերժ Սարգսյանին զեկուցել է ԼՂՀ-ում քննվող մի զինվորի ինքնասպանության գործով մանրամասները, որը ՀՔԾ նախկին պետ Ա.Միրզոյանն առայժմ անհասկանալի պատճառներով փորձել է «կոտրել» զինվորականների վրա: Գործին խառնվել է ընդհուպ մինչև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը պարզել զինդատախազ Կոստանյանից, սակայն նա, բնականաբար, «խոսքը կտուրը գցելու» ճանապարհով խուսափեց. «Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերի հետ կապված՝ ես որևէ զեկույց չեմ կարող անել, որովհետև ՀՔԾ-ի գործերը չեն հսկվում զինվորական դատախազության կողմից»: Մինչդեռ «Ժողովուրդ»-ի աղբյուրները նույնիսկ մանրամասներ են հաղորդում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել