HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». մտածելու բան կա

ՀՀԿ ցուցակով Երևանի ավագանի ընտրված, շախմատի օլիմպիական խաղերի չեմպիոն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը մտադիր է վերցնել ավագանու իր մանդատը: Այս մասին երեկ «ՀԺ» թղթակցին հայտնել է ինքը՝ Լպուտյանը:

«Քանի որ դա հասարակական աշխատանք է, և իմ գործունեության հետ իրավունք ունեմ համատեղելու, կարծում եմ՝ կվերցնեմ մանդատը»,- ասել է նա: Ձեր վերջնական որոշումը ինչ-որ հանգամանքի՞ց է կախված: «ՀԺ» թղթակցի այդ հարցին նա պատասխանել է. «Ես լրիվ ազատ մարդ եմ: Իմ որոշումն է», ապա հավելել, որ մանդատը հաստատ վերցնելու է:

«Ա1+» հեռուստաընկերության սեփականատեր, «Մելտեքս» ՍՊԸ-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, ով «Բարև Երևան» դաշինքի ցուցակի 2-րդ համարն է, մանդատը վերցնելու հստակ որոշում դեռ չի կայացրել: «Երբ գործը դրան հասնի, ամեն ինչ հստակ կլինի: Սա էն իրավիճակն է, որտեղ մտածելու շատ բան կա»,- երեկ «ՀԺ» թղթակցի հետ զրույցում ասել է նա:

Դուք սպասում եք բողոքարկման արդյունքների՞ն. «ՀԺ» թղթակիցը հարցրել է «Ա1+»-ի ղեկավարին: «Բոլոր տիպի զարգացումներին եմ սպասում: Ես համոզված եմ, որ զարգացումներ լինելու են, և արդարացի զարգացումներ են լինելու, ոչ թե հնարովի ու շինծու: Եվ էդ զարգացումներից էլ կախված կլինեն իմ քայլերը»,- պատասխանել է Մեսրոպ Մովսեսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter