
ԲՆ-ն բացասական եզրակացություն է տվել «Մեգո Գոլդին», «Գեգամետ Պլյուսին» և «Վարդենիսի քարհանք վարչությանը»
Բնապահապանության նախարարությունը ընդերքօգտագործման բնագավառում նախատեսվող մի շարք գործունեությունների վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական բացասական եզրակացություն է տվել.
- «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված, Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի աշխատանքային նախագծին:
- «Գեգամետ Պլյուս» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված, Գեղարքունիքի մարզի Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի շահագործման նախագծին:
- «Վարդենիսի քարհանք վարչություն» ԲԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված, Ողջաբերդի անդեզիտաբազալտների հանքավայրի «Լեսնոյե» տեղամասի շահագործման նախագծին:
Բնապահպանության նախարարությունը, բացի վերոնշյալից, «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ին է վերադարձրել փորձաքննության ներկայացված, Մեղրաձոր համայնքում նախատեսվող ոսկու կորզման արտադրամասի նախագծային փաստաթղթերը: Այս մասին հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել