Բաց նամակ ոստիկանապետին
Հարգելի պրն Գասպարյան,
Լրատվամիջոցներում հայտնվել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին բերման ենթարկելու մասին մի տեսանյութ: Ակնհայտ է, որ այն նկարահանել է ոստիկանության աշխատակիցը: Սա առաջին դեպքը չէ, երբ օպերատիվ նկարահանումները հայտնվում են լրատվամիջոցների տրամադրության տակ: Խնդրում ենք տեղեկացնել.
- Ի՞նչ հիմքով է ոստիկանությունը դրանք տրամադրում լրատվամիջոցներին:
- Արդյոք դրանց համար ԶԼՄ-ները վճարո՞ւմ են ոստիկանությանը:
- Եթե այո, խնդրում ենք մանրամասնել, թե որքա՞ն արժե ոստիկանական տեսանյութը, եւ ինչպե՞ս կարող ենք մեզ հետաքրքրող օպերատիվ նկարահանման կադրերը ձեռք բերել:
- Վերջին տեսանյութում առկա է նաեւ գովազդ՝ www.MER-OJAX.com: Արդյոք գովազդատուն ոստիկանության հետ պայմանագիր կնքե՞լ է: Եթե այո, ի՞նչ պայմաններով:
Կանխավ շնորհակալություն,
«Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել