HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր ասթմայի համաշխարհային օրն է

Յուրաքանչյուր տարի՝ մայիսի առաջին երեքշաբթի օրը, նշվում է ասթմայի համաշխարհային օրը: Այն հռչակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և անցկացվում է «Ասթմայի դեմ գլոբալ նախաձեռնության» հովանու ներքո:

Այս տարվա նշանաբանն է «Դու կարող ես կառավարել քո ասթման», որը նպատակ ունի ընդգծելու այն փաստը, որ ներկայում ասթմայով հիվանդների մեծ մասը կարող է ապրել լիարժեք, ակտիվ կյանքով համապատասխան բուժման պարագայում:

Ասթմայի կառավարում նշանակում է.

  • ասթմայի ախտանշանների բացակայություն կամ նվազագույն լինելը,
  • գիշերը հիվանդի չարթնանալը ասթմայի պատճառով,
  • շտապ, «փրկիչ» դեղերի օգտագործման անհրաժեշտության բացակայություն կամ նվազագույն քանակով օգտագործելը,
  • կարողանալ ապրել լիարժեք ֆիզիկական ակտիվ կյանքով, չխուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից,
  • թոքերի ֆունկցիաների հետազոտությունների նորմալ կամ գրեթե նորմալ արդյունքներ,
  • շնչարգելության բացակայություն կամ հազվադեպ դեպքեր:

Ասթմայի համաշխարհային օրն աշխարհում առաջին անգամ 1998 թ. Իսպանիայում նշել է 35 երկիր ասթմայի խնդիրներին նվիրված առաջին համաշխարհային հանդիպման շրջանակում: Յուրաքանչյուր տարի միջոցառմանը մասնակցող երկրների թիվն աճում է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter