HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ո՞վ է Արմեն Մարտիրոսյանի նշած «ազնվագույն մարդը»

«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ տեղյակ է համացանցում տարածված տեսանյութին, որում խոսում է իրենց առաջարկած 100 հազարավոր դոլարի մասին:

«Տեսանյութում ասում եմ' «մեզ 100 հազար դոլար են առաջարկել, մենք չենք ընդունել Ձեր համար»: Կոնկրետ անձի նկատի չունեմ, մեկ անգամ չէ, որ առաջարկել են: Իմ քաղաքական գործունեության ընթացքում են գումարներ առաջարկել, և բնականաբար, աղբյուրների մասին չեմ հայտնի, որովհետև դա իմ քաղաքական գործունեության հետ է կապված»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նրանից հետաքրքրվեցինք, թե ո՞վ է նկարահանել ոստիկանության մեքենայում տեղի ունեցած խոսակցությունը, և ինչու տեսանյութը հիմա հայտնվեց համացանցում:

«Բնականաբար, գիտեմ, թե ով է նկարահանել: Շատ ազնվագույն մարդ է նկարահանել: Իսկ թե ինչու հիմա տարածվեց տեսանյութը, երևի նրա համար, որ քաղաքական շահարկումներ չլինեն»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Նա ասաց, որ սրանում ոստիկանությունը «մեղք չունի»:

Լուսանկարը՝ news.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter