
Թիվ 08/23 և 07/18 ընտրատեղամասերում խախտումների գործերով երկու մարդ ներգրավվել է որպես կասկածյալ
Երևանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 5-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 և 07/18 ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու և այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցված քրեական գործերի շրջանակներում որպես կասկածյալ են ներգրավվել Դ. Մխիթարյանը և Ս. Սերոբյանը:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
«Ձեռնարկվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ քրեական գործերի լրիվությունն ու ամբողջականությունն ապահովելու համար: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է գլխավոր դատախազությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել