HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանը Քրիստեր Միխելսոնն է

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քրիստեր Միխելսոնը (նստավայրը՝ Հելսինկի):

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին Քրիստեր Միխելսոնն ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-ֆիննական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու երկու երկրների միջև բազմոլորտ և փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական, կրթամշակութային և փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ներուժն ու հնարավորությունները: Ք. Միխելսոնը Ս. Սարգսյանին ներկայացրել է իր երկրի տնտեսական առաջնահերթություններն ու այդ ոլորտում ձեռքբերումները:

Հանրապետության Նախագահը և Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter