
Հունիսի 21-22-ը Երևանում կանցկացվի «ԴիջիԹեք» ամենամյա բիզնես ֆորումը
Հունիսի 21-22-ը Երևանում կանցկացվի «ԴիջիԹեք» ամենամյա 6-րդ բիզնես ֆորումը՝ խելացի լուծումներ խելացի երկրների համար կարգախոսի ներքո:
Ֆորումի երկու օրվա ընթացքում կներկայացվեն ծառայությունների մատուցման և արտադրողականության բարձրացման տեխնոլոգիական միջոցներ, հաճախորդների կառավարման և սպասարկման, շուկայի ուսումնասիրության և վաճառքների խթանման նոր եղանակներ, տեխնոլոգիական միջոցներ կրթության, բժշկության, տրանսպորտի, էներգիայի, կոմունալ ծառայությունների բնագավառներում, նոր անվտանգության համակարգեր և այլ հետաքրքիր ու արդյունավետ լուծումներ:
Ֆորումի շրջանակում կկայանան գործնական ներկայացումներ և կլոր սեղաններ՝ տեխնոլոգիաների միջոցով տնտեսական գործունեության արդիականացման հնարավորությունների վերաբերյալ: Կանցկացվի ինովացիոն լուծումների ցուցահանդես:
Միջոցառումը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը:
Մեկնաբանել