Արցախում մեկնարկեց պատանի երաժիշտների «Տնջրե» միջազգային փառատոնը
Ստեփանակերտում այսօր մեկնարկեց պատանի երաժիշտների «Տնջրե»` երկրորդ միջազգային փառատոնը, որը կտևի մինչև հուլիսի 8-ը: Փառատոնն առաջին անգամ կազմակերպել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2010 թ.-ին:
Աշխարհի 9 երկրներից` Սինգապուրից, Բելգիայից, Լատվիայից, Լիտվիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Հայաստանից և Արցախից 13 մասնակիցներ համերգներով հանդես կգան Ստեփանակերտում, Մարտունիում, Շուշիում և Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում:
Համերգներից բացի փառատոնի շրջանակներում Ստեփանակերտի երաժշտական հաստատությունների սաների համար թավջութակի, դաշանամուրի, ջութակի, կլառնետի, սաքսաֆոնի, շեփորի և ֆլեյտայի վարպետության դասեր կանցկացնեն արտերկրից ժամանած անվանի երաժիշտներ:
Մասնակիցների համար կկազմակերպվեն նաև էքսկուրսիաներ Արցախի պատմական վայրեր, որն էլ կսկսվի վաղը փառատոնի խորհրդանիշը հանդիսացող Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում գտնվող Տնջրեի այցելությամբ (այնտեղ է գտնվում հայտնի սոսենին):
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը փառատոնը համարում է Արցախի անկախության կարևոր ձեռքբերում:
«Փառատոնը կազմակերպվում է ընդամենը երկրորդ անգամ, բայց այն արդեն սպասված իրադարձություն է մեզ համար, քանզի խոստանում է նոր հանդիպումներ, հետաքրքիր շփումներ, գեղեցիկին ու վսեմին հաղորդկացվելու նոր առիթներ»,-ասում է նախարարը:
«Տնջրե»-ի գեղարվեստական ղեկավար Օլգա Արզումանյանը ասում է, որ առաջին փառատոնի մասնակիցների և հանդիսատեսի դրական արձագանքները խթան հանդիսացան երկրորդ անգամ այն կազմակերպելու համար:
«Փառատոնը, որը մեզ սովերեցնում է աշխատել, սովերել, պատասխանատվությամբ և հարգանքով վերաբերվել շրջապատին և ինքներս մեզ: Եվ ամենակարևորը` նպաստում է հայրենիքում Արցախի երաժիշտների կարողությունները լիակատար իրագործելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Աշխարհի տարբեր երկրներից փառատոնի մասնակիցները` երիտասարդ երաժիշները, փորձառու
Դասատուները եւ կատարողները, հանդիսատեսին ծանոթացնում են ժամանակակից համաշխարհային երաժշտական մշակույթին և կոչ են անում Արցախի երաժիշներին դրա մի մասը կազմել»,-ասում է Օ. Արզումանյանը:
Սինգապուրի մասնակից դաշնակահար Աբիգեյլ Սին, մինչ փառատոնին մասնակցելը, Արցախի մասին կարդացել է միայն համացանցում, իսկ ճանապահին էլ հայաստանցի մասնակիցներն են պատմել:
«Առաջին անգամ եմ մասնակցում այս փառատոնին: Ըստ իս` դա լավագույն հնարավորություն է աշխարհի տարբեր երկրներից հավաքել երիտասարդ երաժիշտների և լսել միամյանց կատարումները»,- ասում է Աբիգեյլ Սին:
Շեփորահար Իգոր Կրամարեւին, ով ներկայցնում է Լիտվան, ասում է, որ փառատոնը հետաքրքրեց նրանով, որ հնարավորություն ունի լինել հետխորհրդային երկրում: Նա խոստովանում է, որ շատ էր ուզում տեսնել, թե ինչպես են ապրում այդ երկրներում:
«Մինչ Արցախ գալս, ծանոթներս հարցնում էին, թե արդյոք չեմ վախենում, որ համաձայնել եմ գալ Արցախ: Եկա ու տեսա, որ ամեն ինչ լավ է, և վախենալու բան չկա»,-ասում է Ի. կրամարեւին:
Փառատոնը կավարտվի հուլսի 7-ին գալա համերգով` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ:
Մեկնաբանել