Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայտարարում է «Բարեփոխումների իմ ալբոմը» երիտասարդական մրցույթը
Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է մասնակցելու «Բարեփոխումների իմ ալբոմը» երիտասարդական մրցույթին: Հաղթողը կշահի դեպի Եվրոպա ուղևորության տոմս:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիներն ու կացություն ունեցող բոլոր երիտասարդները, ովքեր անտարբեր չեն հասարակության ապագայի հանդեպ և իրենց կարծիքը արտահայտելու ցանկություն ունեն: Մրցույթի միջոցով երիտասարդները հնարավորություն ունեն ներկայացնելու, թե ինչպես են պատկերացնում տեսնել և ստեղծել բարեփոխումներ Հայաստանում:
Բարեփոխումների ալբոմում մրցույթի մասնակիցները կարող են անդրադառնալ աղքատության նվազեցման, մարդու իրավունքների, բնապահպանության, կրթության, առողջապահության, մշակույթի, երիտասարդության հարցերին և այլ թեմաների:
«Բարեփոխումների իմ ալբոմը» վերնագրով երիտասարդական մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ստեղծել պատմություն Pinterest հարթակում՝ օգտագործելով և համադրելով լուսանկարներ, տեսահոլովակներ և տեքստեր: Մասնակցության հայտը հարկավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչև մրցույթի վերջնաժամկետը՝ մայիսի 20-ը՝ ժամը 18:00-ն:
Հաղթողին ընտրելու է ժյուրին մրցույթի պահանջներին համապատասխանելու և ստեղծագործ մոտեցում ցուցաբերելու չափանիշների հիման վրա: Հաղթողի ընտրության հարցում կարևոր է Ֆեյսբուքում միջոցառման պաշտոնական էջում քվեների քանակը:
Մրցույթի արդյունքները կհայտարարվեն մայիսի 25-ին Հյուսիսային պողոտայում անցկացվելիք Եվրոպայի օրվա տոնակատարության ժամանակ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել