Արձագանք ոստիկանության պարզաբանմանը
Հարգելի ոստիկանություն, ձեր հովանու ներքո գործող լրատվական կայքէջերի (եւ զանազան «պրոյեկտների») մասին մեր հետաքննությունը դեռ չենք ավարտել, եւ լավ կլիներ, որ հեգնական տոնով լրագրողների մասին հաղորդագրություններ չտարածեիք: Փոխարենը լծվեիք, օրինակ՝ լրագրողների նկատմամբ տասնյակից ավելի բռնարարքների բացահայտմանը, որոնք այդպես էլ տարիներ շարունակ «չեք կարողանում» բացահայտել: Կամ գոնե բացահայտեիք փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը: Նման օրինակները քիչ չեն:
Այսօրվա նամակում մենք բարձրաձայնել էինք տարածում գտնող արատավոր երեւույթի մասին, ու քանի որ կոնկրետ Մարտիրոսյանի դրվագով շատ օպերատիվ արձագանքեցիք, խնդրում ենք բացահայտեք նաեւ, թե ինչպես են ոստիկանական օպերատիվ նկարահանումները հայտնվել nrnak.com կայքէջում: Ընդ որում՝ այդ մասին մենք բարձրաձայնել ենք դեռ 2 օր առաջ (Հաղորդում հանցագործության մասին):
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել