HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ Հարիբ Ալ Ամինիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ, դոկտոր Հարիբ Ալ Ամինիին:

Սերժ Սարգսյանը երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից մեծապես կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները: Նա նշել է, որ հայ և արաբ ժողովուրդների պատմությունը լի է բարեկամության վառ օրինակներով, և Հայաստանի անկախացումից ի վեր այդ պատմական ջերմ հարաբերությունները վերաճել են սերտ միջպետական հարաբերությունների:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում ՀՀ-ի և ԱՄԷ-ի համագործակցության մասին:

Ընդգծելով, որ վերջին տարիներին ակտիվացել են շփումները Հայաստանի և ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմինների միջև ևս՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ այս ոլորտը հետզհետե իր կայուն տեղն է զբաղեցնում հայ-էմիրաթական հարաբերությունների օրակարգում՝ նպաստելով նաև երկու պետությունների միջև կապերի ամրապնդմանը:

Հարիբ Ալ Ամինին նշել է, որ ՀՀ վերահսկիչ պալատի հետ ձևավորվել է բավականին արդյունավետ փոխգործակցություն, և վստահություն է հայտնել, որ մեծ ներուժ կա խորացնելու համագործակցությունը բարձրագույն վերահսկիչ կառույցների միջև:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter