Արգել գյուղում արձանագրվում են աղիքային վարակի դեպքեր. հավանական աղբյուրը խմելու ջուրն է
Այսօր տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի Արգել (նախկին Լուսակերտ) համայնքի բնակիչների շրջանում արձանագրվում են աղեստամոքսային գանգատների դեպքեր: Մայիսի 6-ին Արգելի առողջության կենտրոն է դիմել 1 հիվանդ:
Իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդության դեպքեր արձանագրվել են համայնքի տարբեր թաղամասերում՝ առանց տարիքային առնաձնահատկությունների, սակայն հիվանդների 70 տոկոսը 0-14 տարեկան երեխաներ են: Խմելու ջրի լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:
Մայիսի 7-ի դրությամբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված է 3 հիվանդ, «Նաիրիի» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքում՝ 1: Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, ունեն առողջացման դրական շարժընթաց:
Հիմք ընդունելով իրականացված հետազոտութունների արդյունքները՝ Արգել համայնքի բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով հիվանդության դեպքերի հավանական աղբյուրը համարվում է խմելու ջուրը:
Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ. անջատվել է ոռոգման ջրի համակարգը, իրականացվում են խմելու ջրի վարակազերծման, խմելու ջրի համակարգի վթարների հայտնաբերման, մանրէաբանական հետազոտությունների համար կասկածելի հիվանդներից և խմելու ջրի համակարգից նմուշառման աշխատանքներ, խստացվել է հսկողությունը խմելու ջրի համակարգի նկատմամբ, նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով իրականացվում է բակային համայց (որի արդյունքում հայտնաբերվել է մեկ հիվանդ և տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց), բնակչությանը տրամադրվել են ախտահանիչ նյութեր:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կանխարգելիչ և հակահամաճարակային աշխատանքները շարունակվում են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել