
«Հրապարակ». իշխանության ցանկությունը փաթեթավորելու համար
Կառավարության կազմում փոփոխություններ են սպասվում նաեւ փոխնախարարների մասով: Երեկ «Հրապարակը» տեղեկացավ, որ նրանց թվում են քաղաքաշինության փոխնախարար Ավագ Հակոբյանը, ով ՕԵԿ-ական է, ինչպես նաեւ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Վերջինիս ճանաչում են որպես ոլորտի «մաֆիոզ»: Թե ովքեր են նրանց փոխարինելու, դեռ հայտնի չէ:
Ավելի ուշ «Հրապարակը» տեղեկացավ, որ ՕԵԿ քաղխորհուրդը երեկ որոշում է կայացրել դադարեցնել Ավագ Հակոբյանի պաշտոնավարումը: Թեեւ հնարավոր է, որ սա ընդամենն իշխանության ցանկությունը համապատասխանաբար փաթեթավորելու համար է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել