
«Հայկական ժամանակ». ընդդիմությո՞ւն
«ՀԺ» թղթակցին հայտնի է դարձել, որ «Բարգավաճ Հայաստանը» Երեւանի ավագանու ընտրություններից հետո, այդուամենայնիվ, որոշել է հայտարարել ընդդիմություն դառնալու մասին: Դա տեղի է ունենալու ԱԺ աշնանային նստաշրջանի սկզբում:
Սույն տեղեկությունը հայտնել են ԲՀԿ-ին մոտ կանգնած «ՀԺ» աղբյուրները: Ըստ նույն աղբյուրների՝ ԲՀԿ-ն պատրաստվում է աշնանը կուսակցության ներսում նաեւ կառուցվածքային որոշ փոփոխություններ կատարել: Թե ինչպիսի փոփոխությունների մասին է խոսքը, առայժմ հայտնի չէ: Դրանք քննարկման փուլում են:
ԲՀԿ-ն պատրաստ է նաեւ կուսակցությունից գործարար թեւի անջատմանը: Իշխանությունն արդեն այսօրվանից պատրաստվում է 2017-18թթ. ընտրություններին եւ, փաստորեն, որոշել է գործարկել նույն սցենարը, որը կիրառվեց 2006-2008թթ. ընթացքում: Այն ժամանակ, սակայն, գործիքը կամ «ընդդիմությունը»` ՕԵԿ-ն էր: Թե այս սցենարը ժամանակի ընթացքում ինչ մուտացիաների կենթարկվի եւ արդյոք արդյունավետությամբ կգործի՞, դեռ կերեւա:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել