
«Չորրորդ ինքնիշխանություն» զգոնությունն է փորձել
Մայիսի 5-ի ընտրությունների ժամանակ մի քաղաքացի փորձել է երկրորդ անգամ քվեարկել, բռնվել է եւ հետագայում ոստիկանությունում հայտարարել, թե դիմել է այդ քայլին հանձնաժողովի անդամների զգոնությունը փորձելու համար:
«ՉԻ» - Կոնկրետ այդ քաղաքացին ճի՞շտ է ասում, թե՞ ոչ, դժվար է ասել: Բայց որոշ գնահատականների համաձայն՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել հանձնաժողովների անդամների զգոնությունը փորձելու մոտ 30 հազար դեպք:
Ավելին՝ եղել են դեպքեր, երբ մի խումբ գիտակից քաղաքացիներ շրջել են միկրոավտոբուսներով եւ հերթով ստուգել բազմաթիվ ընտրատեղամասերի հանձնաժողովների զգոնությունը:
Եվ պատկերացրեք՝ ոչ մի տեղ հանձնաժողովի անդամները զգոն չեն եղել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել