Յուրի Վարդանյանը՝ նախարար
Սերժ Սարգսյանի հրամանագրերով Յուրի Վարդանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից եւ նշանակել սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար:
Կենսագրական համառոտ տվյալներ
Ծնվել է 1956թ. հունիսի 13-ին, Լենինական քաղաքում: 1974-1980թթ. սովորել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետում՝ ստանալով Ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի մասնագիտություն: 1984-1987թթ. սովորել է Երևանի ժողովրդական ինստիտուտի «Ժողովրդական տնտեսության պլանավորում» ֆակուլտետը և ստացել տնտեսագետի որակավորում: Զուգահեռաբար մասնակցել է ծանրամարտի գծով Եվրոպայի, Աշխարհի, Օլիմպիական խաղերին, ԽՍՀՄ առաջնություններին: Եղել է ԽՍՀՄ բազմակի, Աշխարհի 9-ակի, Եվրոպայի 8-ակի չեմպիոն, օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի 43 ռեկորդների հեղինակ:
1973-1974թթ. աշխատել է Լենինականի վագոնային դեպոյում՝ որպես հրահանգիչ: 1986-1988թթ. եղել է Լենինականի արհմիությունների սպորտընկերության նախագահը: 1989-1991թթ. եղել է Արհմիությունների հանրապետական սպորտընկերության նախագահը: 1991-1993թթ. եղել է ԱՄՆ-ի ծանրամարտի հավաքականի խորհրդատու-մարզիչը: 1994-1997թթ. եղել է ԱՄՆ-ի պրոֆեսիոնալ բասկետբոլի «Չիկագո-Բուլս» թիմի ֆիզիկական պատրաստվածության գծով մարզիչը: 1998-2002թթ. եղել է «Գյումրի հայրենակցական միության» նախագահը: 2003-2008թթ. եղել է Կալիֆորնիայի «Հայերի միության» նախագահը:
Մինչ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակվելը եղել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականը:
Պետական պարգևներ և մրցանակներ
1985թ. Լենինի շքանշանակիր, 1980թ. «Աշխատանքային կարմիր աստղի» շքանշանակիր, 2008թ. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, 2008թ. ԼՂՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ:
Ամուսնացած է, ունի երեք որդի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել