Տիգրան Սարգսյանն անհետաձգելի է համարում փոխվարչապետների թիվը մեծացնելու նախաձեռնությունը
Այսօր տեղի է ունեցել կառավարության առաջին նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով առաջարկվում է ՀՀ կառավարության կառուցվածքը լրացնել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնով։ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ սա քաղաքական դիրքորոշում է, որը հավանության է արժանացել նաև Հայաստանի հանրապետական կուսակցությունում։
«ՀՀ նախագահը մի քանի անգամ հրապարակային հնչեցրել է՝ նպատակահարմար է ապագայում կատարել սահմանադրական փոփոխություններ և ավելացնել փոխվարչապետների քանակը, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը, մանավանդ այն բնագավառներում, որտեղ խաչվում է մի քանի նախարարությունների գործունեությունը, և անհրաժեշտություն կա համակարգված գործողությունների։ Ես նաև առաջարկում եմ, որ այս օրենսդրական նախաձեռնությունը համարենք անհետաձգելի»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել