HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻԵԴ-ում եհովայի վկաների օգտին կայացված վճռի արդյունքում ՀՀ կառավարությունը 112 հազար եվրո է հատկացրել

Այսօրվա նիստում կառավարությունը «Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գանգատով 2012 թ. նոյեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 112 հազար եվրոյին համարժեք դրամ։

Դիմումատուները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 17 անդամ են, որոնք իրենց գանգատը ներկայացրել են 2006 թ. մարտի 31-ին։

Եվրոպական դատարանը վճռել է, որ ներպետական օրենսդրությամբ պետք է փոխհատուցվեր դիմումատուների ոչ նյութական վնասը, ինչը ժամանակին չի արվել։

Մեկնաբանություններ (1)

Վ. Առաքելյան
Ժողովրդին գռփող, եհովականներին կերակրող մասոնական կառավարություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter