2012-ին գնահատվել է 500 շենքի սեյսմիկ խոցելիությունը
2012 թ. ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմիկ ռիսկի վերաբերյալ տվյալների բազան համալրվել է մոտ 500 շենքի տվյալներով:
Կատարվել են դպրոցների և մանկապարտեզների շենքերի ակնադիտական և գործիքային հետազննություն, տեխնիկական վիճակի ուսումնասիրություն և սեյսմիկ խոցելիության գնահատում՝ ընդգրկելով հանրապետության տարբեր բնակավայրերի 44 դպրոց և 11 մանկապարտեզ:
Մասնագիտական եզրակացություններ են տրվել 105 շենքի և շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ:
Շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքները կատարվում են Հայաստանի բոլոր մարզերում ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի բոլոր 4 տարածքային ծառայության (ՊՈԱԿ-ների) կողմից: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել