HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Բեգլարյանն ընդունել է «Սաֆեժ» և «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այսօր ընդունեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրն իրականացնող՝ ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դևիդ Դոուլը:

Ընկերությունները նախարար Գագիկ Բեգլարյանին ներկայացրին հաշվետվություններ նախագծի ընթացքի, կատարված շինարարական աշխատանքների, առաջացած տեխնիկական խնդիրների վերաբերյալ, որը մանրամասն քննարկվեց և նախանշվեց դրանց լուծման ուղղությունները:

Գագիկ Բեգլարյանը ևս մեկ անգամ ընդգծեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ռազմավարական նշանակությունը, կարևորեց սահմանված ժամկետում շինարարարական աշխատանքների բարեհաջող ավարտը, որակի ապահովման անհրաժեշտությունը:

«Մենք ոչինչ չենք խնայելու, որ Հայաստանի համար տնտեսական և պետական խոշոր նշանակություն ունեցող այս ծրագիրը կյանքի կոչվի: Տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել,որպեսզի աշխատանքներն իրականացվեն  սահմանված ժամկետներում »,- տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշել է Գ. Բեգլարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter