HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղարծինը բարեկարգվում է անփութորեն

2006 թվականին Հայաստան այցելության ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ-Քասիմիին այնքան էր հիացրել Տավուշի մարզում գտնվող Հաղարծինի վանական համալիրը (XIII դար), որ շեյխը որոշել էր 5 մլն ԱՄՆ դոլար հատկացնել դրա բարեկարգման նպատակով:

Շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, և այսօր կարելի է արձանագրել, որ Հաղարծինի համալիրը նոր շունչ է ստացել: Չնայած բարեկարգման «պատվիրատուի» ծագմանն առնչվող մամուլում տպագրված բազմաթիվ բացասական կարծիքների, հարկ է արժանին մատուցել արաբ շեյխին` իր համար օտար կրոնին պատկանող վանական համալիրի վերանորոգմանն ուղղված գումար հատկացնելու համար: Ցավոք, նման մեծահոգի քայլի ընդունակ չեն հազարավոր հայազգի մեծահարուստներ:

Միևնույն ժամանակ, արաբ շեյխի ուշադրությունն ենք հրավիրում պատմական հուշարձանների վերանորոգման համար սահմանված ստանդարտները չպահպանելու փաստին: Այսպես, ըստ մամուլի հրապարակումների, շինարարները անփութորեն քանդել են հին զարդաքանդակները և դրանք օգտագործել ջրահեռացման առվակի համար: Այն հարցին, թե ինչո՞ւ է զարդաքանդակներով քարերը ջարդում, շինարարներից մեկը կոպիտ արձագանքել է. «Մեզ այդպես են ասել»...

Կո՛չ ենք անում նաև Մայր աթոռին և մշակույթի նախարարությանը հավուր պատշաճի վերահսկել Հաղարծինի բարեկարգման գործընթացը:

«Չենք լռելու» նախաձեռնությունը ստեղծվել է Հայաստանի ապագայով մտահոգ մի խումբ երիտասարդների կողմից: Այն կոչված է մամուլի և սոցիալական ցանցերի միջոցով լայն հասարակական քննարկման առարկա դարձնել առավել տագնապահարույց հարցերը: Նախաձեռնությունը քաղաքականապես անկախ է: 

Մեկնաբանություններ (3)

Varaz Syuni (Amsterdam)
9-10-11rd dary HAY zhoxovdi patmutian/azgayin vogu GAGATNAKETN er. Usti ayd shrjani nayev YEKEXETSINERY (u ayd vochov karutsvats Hay karuytsnery) SHAT HZOR en u TPAVORUTIUN stextsox u TUYTS en talis HAY AZGI eutian ISKAKAN bnutagiry.................TSAVOK, 11rd dari 2rd kesits HAY AZGY ankum aprets minchev 1988 tvakan.....................TSAVOK aysor Hay azgy 10rd dari Hay azgi VOGU MI CHNCHIN masn e miayn pahpanel- himnkanum SYUNIKUM yex KARABAXUM.........TSAVUM em, vor Syunikin el aysor HANKARDYUNABERUTIUNN e kortsanum.
haykUS
Also, Haghartsin restoration is the worse in Armenian history. We never screwed up our historical sites before, now we did. I can only say that Ministry of Culture is collection of primitive people. Armenian Church along with Karekin the mafia boss, is corrupted primitive individuals that do not care about our spirituality. Shame on us that we allowed such low class, uneducated people to ruin our culture and history. Hey Karekin and Ministry of Culture go please your arab sheiks and we Armenian people will bring you to the end. You already discredited yourselves by your actions and you no better than Turks.
Պըլտեան Գրիգոր
Մեկնաբանությունը...Յաղարծինի “վերանորոգում”ը իսկական վանտալութիւն է, որուն հեղինակները որեւէ նորմալ երկրի մէջ խստիւ կ՚ենթարկուէին պատժամիջոցներու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter