HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կկայանա «Երազանքների քաղաք» ամենամյա մանկական փառատոն- ցուցահանդեսը

«Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերությունը հայտնում է, որ որոշել է ուրախացնել ինչպես հայ, այնպես էլ սփյուռքից ժամանած փոքրիկներին և իրականացնել նրանց, ինչպես նաև նրանց ծնողների մանկության ամենամեծ երազանքը` ստեղծել «Երազանքների քաղաք» ամենամյա մանկական փառատոն- ցուցահանդեսը:

Փառատոնը, ինչպես արդեն անունն է հուշում, իրենից ներկայացնելու է մի միջոցառում, որտեղ մինչև 14 տարեկան փոքրիկները ներկայացնելու են արվեստի և արհեստի, ինչպես նաև սպորտի բոլոր տեսակները, ցուցադրելու են դրանց մանրամասները և մասնակից են դարձնելու բոլորին: Կներառվեն մշակույթի բոլոր ոլորտները:

Կարևորվում է նաև հաշմանդամ փոքրիկների մասնակցությունը: Միջոցառումը ենթադրվում է իրականացնել Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայի տարածքում:

Կտեղադրվեն տաղավարներ, որոնցից յուրաքանչյուրում կներկայացվեն առանձին ճյուղեր: Միջոցառումը կտևի մեկ օր, որի եզրափակիչ մասը կկազմի բարեգործական գալա-համերգը, որի հասույթն ամբողջությամբ կծառայի սիրիահայ անապահով երեխաներին:

Համերգի մասնակիցները հնարավորություն կունենան իրենց փոքրիկ ներդրումը կատարել և օգնություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն  ունեն:

Փառատոնին կարող է մասնակցել ցանկացած ոլորտ ներկայացնող ընկերություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter