HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարվել է լավագույն գիտական աշխատանքի մրցույթ

Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ), Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ) և Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ), ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ երիտասարդ գիտնականների (մինչև 35 տարեկան) համար: Մրցույթը նվիրվում է ՀՀ ԳԱԱ 70-ամյակին:

Սահմանված են մրցանակներ 12 անվանակարգերում` ‎ֆիզիկա, մաթեմատիկա և մեխանիկա, ինֆորմատիկա, տեխնիկական գիտություններ, քիմիա, կենսաբանություն, պատմություն, սոցիոլոգիա և իրավագիտություն, երկրաբանություն, արվեստ, լեզու և գրականություն, տնտեսագիտություն, հայագիտություն և ազգագրություն:

Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 12 միլիոն դրամ: Մրցանակակիրները կպարգևատրվեն դրամական պարգևներով և կարժանանան ՀՀ ԳԱԱ, ՀՀԿ և ՌՀՄ պատվավոր դիպլոմներին:

Մրցույթին կարող են ներկայացվել միայն 2011 և 2012 թթ. հրատարակված գիտական հոդվածներ, հոդվածների շարք, մենագրություններ կամ արտոնագրված աշխատանքներ:

Ներկայացվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներառի այն կազմակերպության գիտական խորհրդի որոշումը, որտեղ աշխատում է հայտատուն: Փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև տվյալ բնագավառում գործող որևէ այլ կազմակերպության գիտական խորհրդի միջոցով: Ներկայացնող կազմակերպությունը յուրաքանչյուր անվանակարգում կարող է առաջադրել միայն մեկ աշխատանք:

Հաղթող են ճանաչվելու այն հեղինակները, (հեղինակային խումբը), որոնց գիտական աշխատանքները վերաբերվում են գիտության տվյալ բնագավառի ժամանակակից թեմաներին և կունենան գումարային ամենաբարձր Ազդեցության Գործակից (Impact Factor) և ամենաշատ հղումներ:

Մրցույթի պայմանները և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը բեռնել ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամի կայքում:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը` 2013թ. հունիսի 15: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2013թ. սեպտեմբեր ամսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter