HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերգո Կարապետյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

Նախարարի պաշտոնում վերանշանակվելուց հետո` այսօր  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անցկացրեց իր առաջին ընդլայնված խորհրդակցությունը, որին մասնակցում էին նախարարության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուները: 

Օրակարգում  վարչապետի և նորանշանակ նախարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գործադիրի առջև դրված նոր խնդիրների ու պահանջների և վերջիններիս շրջանակներում ոլորտի զարգացման առաջիկա չորս տարիների ծրագրի քննարկումն էր: 

Շնորհավորելով մասնակիցներին մայիսյան եռատոների առթիվ` նախարարը նախ հանգամանորեն ներկայացրեց ՀՀ նախագահի կողմից նոր կառավարությանը ներկայացված նորովի աշխատելու պահանջները, այնուհետև անդրադարձավ ոլորտի զարգացման ծրագրին. «Այն աճի իրական հեռանկարներ է նախատեսում ոլորտի բոլոր ճյուղերի համար» ,- նշեց նախարարը` որոշակիորեն կանգ առնելով չօգտագործվող այն հնարավորությունների վրա, որոնց ներառումն արտադրություն մեծապես կխթանի գյուղատնտեսության զարգացմանը: 

Խոսելով գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման մասին, նախարարը կարևորեց չօգտագործվող հողերի վերադարձն արտադրություն, անասնագլխաքանակի և արտադրանքի իրական ծավալների մասին ճշգրիտ հաշվառման ապահովումն  անասնապահության մեջ, ինչպես նաև կատարողական կարգապահության ամրապնդումը բոլոր օղակներում և մակարդակներում:

«Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը կառավարության քաղաքականության առանցքային փոփոխություններից է: Կառավարությունը նպատակադրում է, բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը, գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ՝ յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար, այն գիտակցումով, որ չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն՝ առանց հարմարավետ գյուղի»,- նշեց նախարարը:

ՀՀ կառավարության  գյուղատնտեսության և գյուղի մասով ծրագրի նախագծի տեքստն ամբողջությամբ  ներկայացվում է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter