HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քաղաքացի դիտորդ»-ը դիմում է կուսակցություններին

2013թ. մայիսի 5-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտարկել է Երևանի ավագանու ընտրությունները 7-րդ, 8-րդ, 12-րդ և 13-րդ ընտրատարածքների թվով 113 ընտրատեղամասերում` Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Շենգավիթ, Նուբարաշեն և Աջափնյակ համայնքների տարածքում:

Նախաձեռնության դիտարկած ընտրատեղամասերում ընտրություններն անցել են խիստ լարված մթնոլորտում, ինչի ապացույցն են տարբեր բնույթի իրավախախտումների վերաբերյալ ստացված շուրջ 570 ահազանգերը: Վերջիններիս առավել մեծ մասը վերաբերել է կողմնակի անձանց ներկայությանը և կուտակումներին ընտրատեղամասերի ներսում, ընտրողների փոխադրմանը հանրային ու մասնավոր տրանսպորտով և կուտակումներին ընտրատեղամասից դուրս և տեղամասային ընտրական հանձնաժողովների սխալ աշխատանքին, ինչպես նաեւ կողմնակի անձանց կողմից իրականացված անօրինական քարոզարշավին ու ընտրողների ուղղորդումներին ինչպես տեղամասերում, այնպես էլ դրանց անմիջապես հարող տարածքներում:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ հասարակական կազմակերպությունների անունից օրենքով սահմանված ժամկետներում (քվեարկությանը հաջորդող օրվա ժամը 18:00), 7-րդ, 8-րդ, 12-րդ և 13-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել մոտ 80 դիմում: Տեղ գտած մեծաքանակ և բազմազան ընտրախախտումները սահմանված ժամկետում ամփոփելու անհնարինության պատճառով դիմումների ներկայացումը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ շարունակվել է նաև սահմանված ժամկետից հետո և դրանց թիվը ներկայումս հասնում է 160-ի:

Սույն հաղորդագրությամբ հայտնում ենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը պատրաստ է իր դիմումները տրամադրել բոլոր կուսակցություններին նրանց կողմից ընտրական գործընթացները բողոքարկելու համար:

Դիմումների փաթեթը ստանալու համար անհրաժեշտ է դիմել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գրասենյակ, հասցե՝ Այգեստան, 9-րդ փողոց, տուն 6, հեռ. 569910:

Մեկնաբանություններ (1)

ճատրակ
դիմել կուսակցություններին բողոքարկելու համար... առնվազն ծիծաղելի է...բողոքարկելու ժամկետը անցել է,ձև էն տալիս?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter